Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանը պաշտոնապես հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին ազգային թիմում։ 2016 թվականին նորամուտը տոնած Բասեղյանը հավաքականում անցկացրել է 64 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։ Նա իր հայտարարության մեջ ընդգծել է, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել տարիներ շարունակ Հայաստանի մարզաշապիկը կրելը և երկրի գույները պաշտպանելը։
Տիգրան Բասեղյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիչներին, թիմակիցներին, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցներին և երկրպագուներին, ովքեր միշտ աջակցել են թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։ Նա նշել է, որ իր աջակցությունը հավաքականին չի դադարի, սակայն կշարունակի արդեն որպես երկրպագու։ Բասեղյանը մաղթել է հավաքականին մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ։