Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եթովպիա կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է.
— Տարիներ շարունակ ներկայացնում ենք, որ մեր երկրի անդամակցությունը Եվրոպական միությանը բազմաթիվ ուղղություններով դրական ներդրում կլինի։ Ժամանակն արդեն վաղուց հասունացել է, որ Եվրոպան իր գործող պաշտպանության և անվտանգության մեխանիզմների մեջ ներառի Թուրքիային։
— Աշխարհը փոխվում է։ Ինչքա՞ն կարող է Եվրոպական միությունը այս արագ փոփոխությունների դարաշրջանում մնալ նեղ օրակարգերի գերին։ Եթե նրանք Եվրոպայում նոր պաշտպանական ճարտարապետություն ձևավորելու մտադրություն ունեն, ապա ակնհայտ է, որ դա առանց Թուրքիայի ձևավորելը կլինի անիմաստ փորձ։
— Թուրքական բանակն այսօր ՆԱՏՕ-ում ամենամեծ և ամենաարդյունավետ բանակներից մեկն է։ Հուսով եմ՝ արդեն բոլորը հասկացել են, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ խոսել Եվրոպայի համար իրատեսական և ամուր անվտանգության համակարգի ձևավորման մասին։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: