Բացառում ենք համագործակցությունը ՀՀ գործող վարչախմբի, նրանց արբանյակների` օրինակ` «Հանրապետություն» կուսակցության հետ համագործակցությունը, ինչպես նաև բացառում ենք նախկին իշխանություններին ներկայացնող ուժերի հետ համագործակցությունը։ Այս մասին այսօր հայտարարել է «Հայակական քվե» կուսակցության առաջնորդ Ավետիք Չալաբյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին որոշ ուժերի հետ բանակցություններ կան, որոնց վերաբերյալ բացահայտումներ նա հրաժարվեց անել։
Նախընտրական փուլում «ՀայաՔվեն» չի համագործակցի նաև Գագիկ Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի հետ, փոխարենը այս ուժերի համագործակցության հնարավորություն նա տեսնում է արդեն ընտրություններից հետո։
Չալաբյանը նշեց, որ լավ նորությունն այն է, որ ընտրողների 65 տոկոսը պատրաստ է գալ ընտրությունների, նախկինում դա 50 տոկոս էր, բայց մեր նպատակը պետք է լինի այն, որ ընտրողների ավելի քան 80 տոկոսը գան ընտրությունների։ «Ընտրություններով բան է փոխվելու, դրա համար մարդիկ պետք է գան ընտրության»։
«ՓաստԻնֆո»