Էջմիածնի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերվել․ բացահայտում

Համայնքային ոստիկանները Էջմիածին քաղաքի բնակչի տանը ալկոհոլային կեղծ խմիչքներ են հայտնաբերել
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Էջմիածին քաղաքի 67-ամյա բնակիչը առանց համապատասխան թույլտվության պատրաստում և իրացնում է ալկոհոլային խմիչքներ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 67-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:
Ապօրինի ձեռնարկատիրության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 67-ամյա տղամարդու՝ Անդրանիկի փողոցում գտնվող տան նկուղում հայտնաբերվել են տարբեր տարողությամբ տարաների մեջ լցված 1680 լիտր գինի և 411 լիտր օղի:

Կատարվում է նախաքննություն:

—00—ՄԱ

Leave a comment