Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պակիստանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև անցյալ օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պատմական համաձայնագիրը:
Այս մասին ադրբեջանկան APA-ի հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Գասիմ Մոհիուդինը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև այս պատմական համաձայնագրից հետո Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ: Այս դրական զարգացումը, անկասկած, կբերի ոչ միայն կայուն խաղաղություն, այլև աննախադեպ տնտեսական աճ և բարգավաճում, ինչպես նաև կխթանի կապը տարածաշրջանում և դրանից դուրս»,- ասել է նա:
Դեսպանը շեշտել է, որ Հարավային Կովկասը միշտ եղել է կամուրջ, որը կապում է Արևելքն ու Արևմուտքը, ինչպես նաև Հյուսիսն ու Հարավը։