Քաղաքականություն
30.10.2026 | 14:36
Պենտագոնի ներկայացուցիչները վերջերս ՆԱՏՕ-ի մի շարք երկրների, մասնավորապես, Լիտվային, Լատվիային և Էստոնիային խնդրել են մեղմել Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքների վերաբերյալ հռետորաբանությունը։ Այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իրավիճակին ծանոթ չորս աղբյուրների փոխանցմամբ՝ դիմելու պատճառն ԱՄՆ-ի մտահոգությունն է, որ եվրոպացի առաջնորդների և պաշտոնյաների որոշ հայտարարություններ կարող են խաթարել մայրցամաքի անվտանգությունը։
Ամերիկացի պաշտոնյաների ուշադրությունը գրաված մեկնաբանությունների թվում են եվրոպացի առաջնորդների պնդումները, թե Ռուսաստանը հայտնվել է փակուղում և Ուկրաինա ներխուժման դանդաղելու պայմաններում դիմում է ավելի ու ավելի հուսահատ քայլերի։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ նման հռետորաբանությունը որակվել է «անօգուտ», և հնչել է խնդրանք՝ «նման հայտարարություններով չսադրել Ռուսաստանին»։
«Մենք ձեզ օգնում ենք։ Ամերիկացիներն այնտեղ են։ Պարզապես աղմուկ մի՛ բարձրացրեք»,- Պենտագոնի վերջին մասնավոր հաղորդագրությունները նկարագրելով՝ ասել է եվրոպացի մեկ այլ պաշտոնյա։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ այդ խնդրանքները չեն ներկայացվել «առճակատման» ոճով։
Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի