Զախարովան՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը երրորդ երկրի կողմից գնելու՝ Փաշինյանի առաջարկի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ  որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնել երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։

Զախարովան դա «տարօրինակ հայտարարություններ» է որակել՝ ասելով, որ Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման օգտին։ Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ դրա համար շատ բան է արվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում՝ ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ։

Նա նշել է, որ հայկական երկաթուղին ավելի քան 20 տարի  ռուսական ընկերության կառավարման ներքո է։

«Այդ ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն իրականացնում է կոնցեսիոն կառավարման համաձայնագիրը, Երևանում մոռանում են այդ մասին, նաև միջոցներ է ներդնում, ապահովում է մեծ թվով աշխատատեղեր։ Ռուսական օպերատորը չի զրկում մրցակցային հնարավորություններից, այլ ստեղծում է»,- հայտարարել է Զախարովան։

Նա հավելել է, որ ՌԴ դիրքորոշումը Երևանի խնդրանքին՝ դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղու երկու հատվածների վերականգնման հետ կապված, ներկայացվել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, և Մոսկվան հետևում է դրան։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և ՌԴ հետ, և Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Օրինակ՝ Ղազախստանը, ԱՄԷ-ն, Կատարը կամ որևէ այլ երկիր, երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment