Էրդողանը հույս է հայտնել, որ Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում կայունությանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Գազայի Խաղաղության խորհուրդը, որի առաջին նիստը նախատեսված է փետրվարի 19-ին Միացյալ Նահանգներում, կնպաստի տարածաշրջանում կայունությանը։

«Ես հույս ունեմ, որ Գազայի Խաղաղության խորհուրդը կնպաստի տարածաշրջանում ցանկալի կայունությանը, հրադադարին և, ի վերջո, խաղաղությանը։ Իմ կարծիքով, Գազայի հարցը մարդկության խղճի փորձություն է։ Գազայում մեր պաղեստինցի եղբայրների տառապանքները վերջապես պետք է ավարտվեն։ Հրադադարը պետք է դառնա մշտական, պետք է ապահովվի անխափան մարդասիրական օգնությունը, և պետք է ամրապնդվեն երկու պետությունների լուծման հիմքերը։ Մենք ցանկանում ենք, որ Գազայի Խաղաղության խորհուրդը ծառայի այս նպատակին։ Մենք բացահայտ հայտարարել ենք, որ Թուրքիան կաջակցի Գազայի մեր եղբայրների օգտին ուղղված ցանկացած նախաձեռնության»,- TRT Haber-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Էրդողանը։

Նա հաստատել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանը կներկայացնի Թուրքիան Խաղաղության խորհրդի նիստում։

Leave a comment