Քոչարյանն ու 2 օլիգարխ ոչ մի կերպ չեն ասում, որ իշխանության գալով՝ ստորագրելու են խաղաղության պայմանագիրը. Ռուբինյան

Քոչարյանն ու 2 օլիգարխ ոչ մի կերպ չեն ասում, որ իշխանության գալով՝ ստորագրելու են խաղաղության պայմանագիրը. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ընդդիմության այժմյան կարկառուն դեմքերը հանդես են գալիս ընդդեմ խաղաղության:

«Քոչարյանի ու 2 օլիգարխների թիմակիցները ոչ մի կերպ չեն ասում, որ իրենց իշխանության գալու դեպքում ստորագրելու են խաղաղության պայմանագիրը: Ինչ բառախաղի ասես դիմում են, բայց այդ պարզ նախադասությունը չեն ասում»,- նշել է Ռուբինյանն ու հավելել, որ ընդդիմությունը փորձում է խաթարել դժվարությամբ ձեռք բերված խաղաղության ճարտարապետությանը:

 

Leave a comment