Հիմա էլ ենք ՀԱՊԿ-ի անդամ, բայց դա չի խոչընդոտում զենք ձեռքբերել այլ երկրներից․ Տոնոյան

https://arm.sputniknews.ru/20260218/hima-el-enq-hapk-i-andam-bajc-da-chi-khvochyndvotum-zenq-dzerqberel-ajl-erkrneric-tvonvojan-98932494.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/01/63745422_200:0:1400:900_1920x0_80_0_0_82a4943f059bf6ef621403b48e4d9c35.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան և հապկ, դավիթ տոնոյան, սպառազինություն

հայաստան և հապկ, դավիթ տոնոյան, սպառազինություն

Բաժանորդագրվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կարծիքով՝ այն, որ որոշ երկրներ նախկինում չեն ցանկացել զենք մատակարարել, կապված է եղել ոչ թե ՀԱՊԿ-ի անդամ լինելու, այլ արցախյան հակամարտության հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik․ ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտել ու հիմա էլ չի խոչընդոտում Հայաստանի Հանրապետությանը սպառազինություններ ձեռքբերել տարբեր երկրներից։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Իսկ մենք հիմա ՀԱՊԿ-ից դու՞րս ենք եկել, որ այսօր ձեռքբերումներ արվում են։ «Սառեցում» չգիտեմ, թե ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ չենք մասնակցում միջոցառումներին, որոշումների կայացմանը, բայց իրավական կարգավիճակը չի փոխվել։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք, և դա չի խոչընդոտում։ Նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում դաշնային որևէ փոփոխություն չկա»,- ասաց Տոնոյանը։

Նրա կարծիքով՝ այն, որ նախկինում արևմտյան որոշ երկրներ չեն ցանկացել զենք ու սպառազինություն մատակարարել Հայաստանի Հանրապետությանը, կապված է եղել արցախյան հակամարտության հետ։ Օրինակ, Ֆրանսիան և ԱՄՆ-ն եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, և այդ պատճառով, այսպես ասած, իրենց թույլ չեն տվել զենք վաճառել Հայաստանին։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե իր ղեկավարման տարիներին ՀԱՊԿ-ի անդամ լինելը երբևէ չի խոչընդոտել ՀՀ-ին սպառազինություն ձեռք բերելու հարցում։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, նա նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ չհամաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։

2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։

Leave a comment