ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Վարչապետը փետրվարի 19–ին Վաշինգտոնում կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնում է   աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Վարչապետը փետրվարի 19–ին Վաշինգտոնում կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։


Leave a comment