Toyota–ի վարորդը Իսակովի պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով․ նա հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Toyota–ի վարորդը Իսակովի պողոտայում մեքենան վարել հետիոտնի համար նախատեսված հատվածով․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 


Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկում էր Զովունիում։ 


Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։


Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ 


«Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության», – նշվում է հաղորդագրության մեջ։





Leave a comment