Դավիթ Խուդաթյանն ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենին


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԵՄ ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կոպմանի գլխավորած պատվիրակությանը։


 


Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ-ԵՄ գործընկերության՝ տարեցտարի ընդյալնվող օրակարգը։


 


Նախարարն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության կարևոր առաջնահերթություններից են գործընկերների հետ ակտիվ երկխոսության միջոցով թե Հայաստանի, և թե ողջ տարածաշրջանի համար ներառական կապակցվածության օրակարգի առաջմղումն ու իրագործումը։


 


Հանդիպման ժամանակ նախարար Խուդաթյանը պարոն Կոպմանին է ներկայացրել տարածաշրջանում ապաշրջափակման համատեքստում Հայաստանում նոր ենթակառուցվածքների կառուցման և ընդլայնման Հայաստանի առաջնահերթությունները։


 


Մասնավորապես անդրադարձ է կատարվել երկաթուղային և ճանապարհային սահմանային ենթակառուցվածքներին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում առաջնահերթ անելիքներին։


 


Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր։


Leave a comment