Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել Պետրոս Ղազարյանի դեմ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի դեմ՝ զրպարտության և պատվի ու արժանապատվության արատավորման հիմքով։ 

Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին հրապարակայնորեն հերքել 2026-ի հունվարի 14-ին կատարված գրառման մեջ տեղ գտած իր անվան հետ կապված տվյալները:

Ղազարյանի գրառման մեջ մասնավորապես ասված է․ «- Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են /…/ Սաթիկ Սեյրանյանը /…/, – /…/ նրա սանջակ 24 նյուզը /…/,- /…/ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա/…/,- /…/ Վստահ եմ նրանք ուրախ կլինեին ,եթե այդ սպառնալիքը իրականանար/…/»։

Սեյրանյանը պահանջում է նաև հերքում և Ղազարյանից բռնագանձել 1,000,000 դրամ՝ որպես զրպարտության համար սահմանված փոխհատուցում։

The post Սաթիկ Սեյրանյանը դատական հայց է ներկայացրել Պետրոս Ղազարյանի դեմ appeared first on CIVILNET.

Leave a comment