Իրանը պահանջել է ԱՄՆ-ից բանակցությունների ընթացքում ամբողջությամբ վերացնել պատժամիջոցները․ Tasnim

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ժնևում մեկնարկած ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլում Թեհրանի գլխավոր պայմանը բոլոր տնտեսական պատժամիջոցների լիակատար և վերջնական վերացումն է․ այս մասին հայտնում է «Tasnim» լրատվական գործակալությունը։

Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է Վաշինգտոնի հետ քննարկել նաև «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ վստահության» հարցերը։

Իրանը սահմանափակումների վերացումը համարում է ցանկացած դիվանագիտական ​​գործընթացի անբաժանելի մաս։

Օմանի միջնորդությամբ երկխոսությունը ընթանում է Ժնևում, որտեղ ամերիկյան կողմը ներկայացնում են Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Leave a comment