Ստորագրահավաք՝ hաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. գործարկվել է armspyurk.com հարթակը

Հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ մի խումբ հավատավորներ նախաձեռնել են ստորագրահավաք՝ ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։

Եկեղեցուն աջակցող հանրագրով, մասնավորապես, ստորագրահավաքի նախաձեռնողներն իրենց մտահոգությունն են  հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործողությունների վերաբերյալ, որը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել և պառակտել Հայ Առաքելական Եկեղեցուն:

Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին համախմբվել Հայ առաքելական Եկեղեցու և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ, միասին պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, պաշտպանել Հայաստանում հավատացյալների իրավունքները և ժողովրդավարության հիմքերը:

Ստորագրահավաքին մասնակից դառնալու և հանրագիրը ստորագրելու համար պետք է այցելել https://armspyurk.com կայքը և հետևել բոլոր հրահանգներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment