ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Քիչ առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։
Իշխանական քարոզչություն իրականացնող տելեգրամյան ալիքները գրում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ոչ թե բաժանվել են, ինչպես մեկնաբանել են մի շարք լրատվամիջոցներ և տելեգրամյան ալիքներ, այլ գրանցել են իրենց ամուսնությունը ՀՀ Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում։
—00—ՄԱ