Վեհափառ Հայրապետի դեմ հարուցված վարույթը մեծ անհանգստություն է առաջացրել (տեսանյութ)
Բազմաթիվ իրավապաշտպան կառույցներ, քաղաքական-հասարակական գործիչներ, իրավաբաններ հայտարարություններով են տարածել՝ քննադատելով իշխանությունների քայլերը, դրանք որակելով պատմական ամոթալի գործողություն:
Դրանց խորքային պատճառները իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը համարում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեի՝ Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչեցրած հայտարարությունները։
Փետրվարի 10-ին Վատիկանում Հռոմի Պապի հետ հանդիպմանը Փաշազադեն կրկին մեղադրել է Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական եկեղեցուն խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ:
Տեսանյութը՝ Շողակաթ հ/ը