Ո՞վ է իրականում որոշում Փաշինյանի կուսակցության ցուցակը․ քաղաքագետը՝ «փրայմերիզի» մասին

https://arm.sputniknews.ru/20260216/vov-e-irakanum-vorvoshum-pashinjani-kusakcutjan-cucaky-qaghaqagety-prajmerizi-masin-98878650.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93661598_0:0:1424:1067_1920x0_80_0_0_04782a15b7de1f5cdc8972855b123d5a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն բադալյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ

արմեն բադալյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ

Բաժանորդագրվել

Քաղաքագետը կարծում է, որ ժողովրդավարական գործընթացների շղարշի ներքո զուտ մեկ մարդու քմահաճույքներն են կատարվում։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik․ Չի կարող երկրում ոչ ժողովրդավարական համակարգ ստեղծած անձնավորությունն իր կուսակցության ներսում ժողովրդավարություն ու ժողովրդավարական համակարգ ստեղծել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության արդյունքները։

Ըստ հրապարակված տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 1028 կուսակցական, 96 քվե անվավեր է ճանաչվել։ Առաջին հորիզոնականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա ստացել է 894 քվե (38 անձ չի ընտրել նրան- խմբ․), երկրորդ տեղում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է (780), 3-րդում՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը (765), 4-րդում` արտգործնախարար Արարատ Միրզոյանը (743), 5-րդում` ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը (697)։

Քաղաքագետի կարծիքով՝ այն, որ 38 ՔՊ-ական Նիկոլ Փաշինյանի օգտին չի քվեարկել, ոչինչ չի նշանակում, հնարավոր է՝ անձնական, ներկուսակցական խնդիրներ կան, դա հիմք ընդունելով կարծել, թե իրավիճակ կարող է փոխվել, անիրատեսական է։

«Էական չէ, թե քանի հոգի են քվեարկել վարչապետի կամ 2-րդ, 3-րդ, 4-րդ թեկնածուի օգտին։ Դա լիդերային տիպի կուսակցություն է, լիդերն է որոշում, ով և որ տեղում պետք է լինի, և այդպես էլ կազմակերպում է գործընթացը՝ դրան տալով ժողովրդավարության շղարշ, բայց իրականում ինքն է որոշում։ Այդ 1 մարդու առկայությունը կուսակցությանն ուրիշ քաղաքական կշիռ է տալիս, առանց այդ 1 մարդու տվյալ քաղաքական ուժը 0 կշիռ ունի։ Ուստի այդ «ժողովրդավարական գործընթացներին» անդրադառնալը ինքնին իմաստ չունի, լիդերային կուսակցությունում նրանք դերակատարություն չունեն»,- ասաց նա։

Քաղաքագետն ընդգծում է՝ որքան էլ հայտարարեն, թե փրայմերիզ են անում, ժողովրդավարական երկրներում դա այդպես չի արվում։ Դա ենթադրում է գնալ կուսակցական տեղամասեր, տեղում փրայմերիզներ, այսինքն՝ ընտրողների ժողովներ անցկացնել, մասնակցել, միմյանց քննադատել, ակտիվ գործողություններ իրականացնել, ինչպես դա տեղի է ունենում Միացյալ Նահանգներում կամ ժողովրդավարական որևէ երկրում։

«Իսկ նման բան չի եղել, քվեարկությունն ըստ կուսակցության ղեկավարի քմահաճույքի է եղել»,- ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընտրական ցուցակում 9-րդն է և զիջում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, Բադալյանի կարծիքով՝ դա կարող է նշանակել, որ եթե հունիսի 7-ի ընտրություններով ՔՊ-ն կրկին իշխանության գա, ապա Ալեն Սիմոնյանը կարող է այլևս չլինել ԱԺ նախագահ։

Իսկ ինչ վերաբերում է ՔՊ վարչության ընտրությունների և այս ընտրությունների արդյունքների տարբերություններին, քաղաքագետի կարծիքով՝ այստեղ էլ ենթադրություններ անել կամ տրամաբանական կապեր պետք չէ որոնել, որովհետև դա էլ է կուսակցության առաջնորդի քմահաճույք։

«Լիդերային կուսակցությունում լիդերն է որոշում՝ ըստ իր ունեցած պատկերացումների, դա միայն ինքը կարող է ասել, ոչ մի վերլուծաբան չի կարող ասել, օրինակ, ինչո՞ւ ինքն այդպես որոշեց, այսինքն՝ այս ցուցակի ձայներով իմաստ չունի ինչ-որ ներկուսակցական ուժերի հարաբերակցություն փորձել պարզել։ Դա կարող է լինել ժողովրդավարական երկրներում՝ բաց գործընթացի դեպքում, երբ որ փակ գործընթաց է տեղի ունեցել, չես կարող ոչինչ ասել»,- նկատեց նա։

Տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, վարչապետի խորհրդական Լիլիթ Մակունցն ընտրություններից հետո ԱԺ նախագահ է նշանակվելու։ Ընտրական ցուցակում նա 21-րդն է։ Բադալյանի խոսքով՝ կապ չունի, թե Մակունցը կամ մեկ այլ ՔՊ-ական որ տեղում է, եթե ՔՊ առաջնորդը ցանկացավ, որ նա գլխավորի ԱԺ-ն, ուրեմն այդպես կլինի։

Leave a comment