Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս

Քաղաքականություն

16.02.2026 | 20:51

Ադրբեջանում կանանց  ակտիվ զինվորական ծառայության զորակոչելիս սկզբնական պայմանագրի ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ սա արտացոլված է «Զինվորական ծառայության մասին կանոնակարգը հաստատելու մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններում։ Դրանք ներկայացվել են Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի քննարկմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment