Փետրվարի 27-ին Երևանում կմեկնարկի հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ հայտնի է հայ մարզիկների կազմը

Փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  կանցկացվի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի փետրվարի 27-ից մարտի 5-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։


Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


Մրցումային ծրագրում ընդգրկված են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերը։


Հայաստանի հավաքականի կազմում կլինեն՝


Օդամղիչ հրացան` Հրաչիկ Բաբայան, Արտյոմ Գրիգորյան, Միհրան Գաբրիելյան։


Օդամղիչ ատրճանակ` Բենիկ Խլղաթյան, Զավեն Իգիթյան, Գևորգ Մելքոնյան, Էլմիրա Կարապետյան:


Շարժվող թիրախ` Հովհաննես Մարգարյան, Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Տիգրան Մանուկյան, Լիլիթ Մկրտչյան, Գոհար Հարությունյան, Արուսյակ Գրիգորյան, Մարի Ղազարյան, Մարիամ Մկրտչյան:


Շարժվող թիրախ (երիտասարդներ)` Համլետ Կարենյան, Մանվել Գրիգորյան, Գոռ Մարտիրոսյան, Արման Բարսեղյան, Վլադիմիր Առաքելյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան, Լիլիթ Մկրտչյան, Յանա Հակոբյան, Նատալի Իսախանյան:


Նշվում է, որ բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա փետրվարի 27-ին՝ ժամը 19:00-ին։


Արդեն իսկ մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 40 երկրի շուրջ 400 մարզիկ և մարզիչ։ Վերջնական հայտացուցակը կհաստատվի առաջիկա օրերին։ Առաջնության շրջանակում կխաղարկվի մեդալների 70 հավաքածու։

Leave a comment