Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի փետրվարի 9-15-ը:
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.24 մ (15.02.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 11 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 2 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի փետրվարի 9-15-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.966 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից փետրվարի 15-ը ներառյալ՝ 6.780 մլն.մ³: