Պայթյունի ահազանգ Թալինի բենզալցակայաններից մեկում. դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 15։26-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

Leave a comment