Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.


«Վերջերս Երևանում ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների։ Հարցմանս ի պատասխան ստացա նաև պաշտոնական վիճակագրություն, և որպես ԱԺ Հայաստան–Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար՝ սիրով կիսվում եմ այդ տվյալներով։


Միայն 2025 թվականին՝ 2024-ի համեմատ, Հայաստան է այցելել 178%-ով ավելի շատ վիետնամցի զբոսաշրջիկ։ Իսկ եթե համեմատենք 2019 թվականի հետ՝ աճը պարզապես տպավորիչ է՝ 1067%։


Սա փաստում է, որ Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում աշխարհի տարբեր անկյուններից եկող մարդկանց համար։Եվ սա դեռ սկիզբն է»:


 


 


Leave a comment