Գիշերվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ 462 անօդաչու է թռչել. 123-ը ոչնչացվել է

Նոյեմբերի 28-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտենալու ժամանակ ոչնչացրել են 123 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 27-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 07:00-ն Մոսկվայի մարզի ուղղությամբ թռչել է ընդհանուր առմամբ 462 անօդաչու թռչող սարք։

Սոբյանինը նշել է, որ դրանց մեծ մասը վնասազերծվել է Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերի կողմից՝ Մոսկվայի հեռավոր մատույցներում, իսկ 123-ը ոչնչացվել է անմիջապես մայրաքաղաքին մոտենալիս։

Leave a comment