https://arm.sputniknews.ru/20261128/tadevos-ev-bardughimevos-araqjalneri-tvonin-majr-atvorum-durs-e-bervel-surb-geghardy-109856246.html
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը
Sputnik Արմենիա
Հավատացյալները մինչև ժամը 18։00-ը հնարավորություն ունեն խոնարհվելու Սուրբ Գեղարդի առջև Մայր աթոռի մոմավառության սրահում, որտեղ պահվում են նաև Սուրբ Թադեոս և… 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T11:01+0400
2026-11-28T11:01+0400
2026-11-28T11:02+0400
տեսանյութեր
մայր աթոռ սուրբ էջմիածին
սուրբ գեղարդ
բարդուղիմեոս առաքյալ
թադեոս առաքյալ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109855952_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fdc9ee9bb9fb26aecb8fb23eec673ba2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հայ ժողովրդի առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Տոնի առիթով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց քրիստոնեական աշխարհի նվիրական սրբություններից մեկը՝ Տիրոջ Սուրբ Գեղարդը։Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի սրբատառ կոնդակով առաքյալների հիշատակության տոնը հռչակվել է նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր։Հավատացյալները մինչև ժամը 18։00-ն հնարավորություն ունեն խոնարհվելու Սուրբ Գեղարդի առջև Մայր աթոռի մոմավառության սրահում, որտեղ պահվում են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։Հայոց եկեղեցու հիմնադիր առաքյալներըԵկեղեցական ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից Թադեոսն ու Բարդուղիմեոսը դեռևս առաջին դարում քրիստոնեություն են քարոզել Հայաստանում՝ նահատակվելով հանուն իրենց հավատքի։Սուրբ Թադեոս առաքյալի անվան հետ է կապվում նաև Հայոց Սանատրուկ թագավորի դստեր՝ Սանդուխտի քրիստոնեություն ընդունելու պատմությունը։ Եկեղեցական ավանդության համաձայն՝ արքայադուստրը, չհրաժարվելով քրիստոնեական հավատքից, նահատակվել է և համարվում է հայ առաջին կույս նահատակը։Սուրբ Գեղարդը՝ Քրիստոսի չարչարանքների վկայությունՔրիստոնեական ավանդության համաձայն՝ Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խաչելությունից հետո խոցել է Հիսուս Քրիստոսի կողը։Հայ եկեղեցական ավանդության համաձայն՝ Գեղարդը Հայաստան է բերել Սուրբ Թադեոս առաքյալը։Սուրբ Գեղարդը հայոց եկեղեցու կարևորագույն սրբություններից է։ Այն օգտագործվում է նաև Սրբալույս մյուռոնի օրհնության ժամանակ։Առաքյալների հիշատակության տոնն ու Սուրբ Գեղարդի ուխտի օրը միավորում են հայ ժողովրդի քրիստոնեական հավատքի ակունքների և դարերով պահպանված հոգևոր ժառանգության խորհուրդը։
2026
Լուրեր
am_HY
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր Աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը
Sputnik Արմենիա
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր Աթոռում դուրս է բերվել Սուրբ Գեղարդը
2026-11-28T11:01+0400
true
PT1M46S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1c/109855952_240:0:1680:1080_1920x0_80_0_0_935c92529e236d04fd2058528176b413.jpg.webp
տեսանյութեր, видео, մայր աթոռ սուրբ էջմիածին, սուրբ գեղարդ, բարդուղիմեոս առաքյալ, թադեոս առաքյալ
տեսանյութեր, видео, մայր աթոռ սուրբ էջմիածին, սուրբ գեղարդ, բարդուղիմեոս առաքյալ, թադեոս առաքյալ
Հավատացյալները մինչև ժամը 18։00-ը հնարավորություն ունեն խոնարհվելու Սուրբ Գեղարդի առջև Մայր աթոռի մոմավառության սրահում, որտեղ պահվում են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հայ ժողովրդի առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Տոնի առիթով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց քրիստոնեական աշխարհի նվիրական սրբություններից մեկը՝ Տիրոջ Սուրբ Գեղարդը։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի սրբատառ կոնդակով առաքյալների հիշատակության տոնը հռչակվել է նաև Սուրբ Գեղարդի ուխտի օր։
Հավատացյալները մինչև ժամը 18։00-ն հնարավորություն ունեն խոնարհվելու Սուրբ Գեղարդի առջև Մայր աթոռի մոմավառության սրահում, որտեղ պահվում են նաև Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։
Հայոց եկեղեցու հիմնադիր առաքյալները
Եկեղեցական ավանդության համաձայն՝ Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից Թադեոսն ու Բարդուղիմեոսը դեռևս առաջին դարում քրիստոնեություն են քարոզել Հայաստանում՝ նահատակվելով հանուն իրենց հավատքի։
Նրանց գործունեությամբ է պայմանավորված Հայոց եկեղեցու առաքելական անվանումը։ Առաքյալների քարոզչությունը Հայաստանում քրիստոնեության տարածման հիմքն է դրել՝ պետական կրոն հռչակվելուց ավելի քան երկու դար առաջ։
Սուրբ Թադեոս առաքյալի անվան հետ է կապվում նաև Հայոց Սանատրուկ թագավորի դստեր՝ Սանդուխտի քրիստոնեություն ընդունելու պատմությունը։ Եկեղեցական ավանդության համաձայն՝ արքայադուստրը, չհրաժարվելով քրիստոնեական հավատքից, նահատակվել է և համարվում է հայ առաջին կույս նահատակը։
Սուրբ Գեղարդը՝ Քրիստոսի չարչարանքների վկայություն
Քրիստոնեական ավանդության համաձայն՝ Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խաչելությունից հետո խոցել է Հիսուս Քրիստոսի կողը։
Հայ եկեղեցական ավանդության համաձայն՝ Գեղարդը Հայաստան է բերել Սուրբ Թադեոս առաքյալը։
Դարեր շարունակ սրբությունը պահվել է Այրիվանքում, որը հենց Սուրբ Գեղարդի շնորհիվ հետագայում ստացել է Գեղարդավանք անվանումը։ Այժմ այն պահվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
Սուրբ Գեղարդը հայոց եկեղեցու կարևորագույն սրբություններից է։ Այն օգտագործվում է նաև Սրբալույս մյուռոնի օրհնության ժամանակ։
Առաքյալների հիշատակության տոնն ու Սուրբ Գեղարդի ուխտի օրը միավորում են հայ ժողովրդի քրիստոնեական հավատքի ակունքների և դարերով պահպանված հոգևոր ժառանգության խորհուրդը։