Ծովագյուղում Վահրամ Գևորգյանին դիմավորեց իր ուսուցիչը

Քարոզարշավի վերջին օրը Վահրամ Գևորգյանը հանդիպեց Սեմյոնովկա և Ծովագյուղ բնակավայրերի բնակիչների հետ։ Համայնքի ղեկավարի թեկնածուին դիմավորեցին գրեթե բոլոր բնակիչները՝ գյուղի ավանդույթներով։

Հանդիպման ամենահուզիչ պահը Վահրամ Գևորգյանի դպրոցական ուսուցչի խոսքն էր։ Նա մաղթեց, որ իր նախկին աշակերտը ծաղկեցնի Սևան խոշորացված համայնքի յուրաքանչյուր բնակավայր այնպես, ինչպես դա արել է Ծովագյուղում։

Վահրամ Գևորգյանը իր ամփոփիչ ուղերձում շնորհակալություն հայտնեց բնակիչներին ջերմ ընդունելության համար. «Նման ընդունելությունը պարտավորեցնում է։ Պատասխանատվությամբ եմ ասում՝ կիրականացնեմ յուրաքանչյուր ծրագիր և խոստում, որ հնչել է քարոզարշավի ընթացքում»։

Քարոզարշավն ավարտվում է, իսկ նոյեմբերի 29-ին Սևան համայնքի բնակիչները կմասնակցեն քվեարկությանը։ «Միասնական համայնք» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է թիվ 6 քվեաթերթիկով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment