«Այսօր քարոզարշավի վերջին օրն է; Այս ամբողջ ընթացքում տեսնելով ժողովրդի ոգեւորությունը թե ինչպես են նրանք մեզ ընդունել, դիմավորել, համոզված եմ, որ երկու օրից մենք ունենալու ենք բացարձակ հաղթանակ»,- ամփոփիչ քայլերթի ընթացքում հայտարարեց Սպիտակի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արման Ավետիսյանը։
«Բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք իրականացնելու ենք։ Ամենագլխավորներից մեկը բնակարանաշինության խնդիրն է Սպիտակ քաղաքի համար։ Մենք խոստացել ենք, որ մեր կառավարման առաջին իսկ տարում պետք է սկսենք հենց բնակարանաշինությունից»,-ասաց քաղաքապետի թեկնածուն հատկապես երիտասարդությանը իր երկրին ավելի ամուր կապելու նպատակի մասին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)