Արարատի մարզում պարեկները 115 փաթեթ թմրանյութ են հայտնաբերել մեքենայում

https://arm.sputniknews.ru/20261127/ararati-marzum-pareknery-115-patet-tmranjut-en-hajtnaberel-meqenajum-109835059.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1b/109834854_138:0:1578:1080_1920x0_80_0_0_ceaeebc08ae6c45453168fedc35db935.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, թմրանյութ, ավտոմեքենա, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, թմրանյութ, ավտոմեքենա, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվել։

Արարատի մարզում պարեկները 115 փաթեթ թմրանյութ են հայտնաբերել «Հոնգչի» մակնիշի ավտոմեքենայում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ըստ գերատեսչության` Նոր Խարբերդ գյուղի 9-րդ փողոցում ծառայություն իրականացնելիս Արարատի մարզի պարեկները մոտեցել են կայանված 2 մեքենայի, որոնցում գտնվող երիտասարդները, նրանց նկատելով, կասկածելի վարք են դրսևորել։

Պարեկների հարցին՝ ունե՞ն արդյոք կասկածելի իր կամ առարկա, երիտասարդներից մեկը հայտնել է, որ իր մոտ կա թմրանյութ։

Թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով երեք երիտասարդները ձերբակալվել և երկու ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության բաժին։

Նոր Խարբերդի բնակիչ 32-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 փաթեթ։ Երիտասարդն ասել է, որ փաթեթներից 8-ում կրիստալ է, իսկ մեկում՝ մարիխուանա։

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Հոնգչի» մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերվել է թմրանյութով 115 փաթեթ։

Նախաքննությունը շարունակվում է։

Թմրամիջոցների գործով ՀՀ–ում կալանավորված իրանցին փախել էր․ նրան հայտնաբերել են 5 օր անց

Leave a comment