ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ, օրենսդրության համաձայն, ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի.
«Երեք ամսվա ժամանակահատվածը դեռ չի ավարտվել, առաջիկա օրերին կիրազեկվեք այդ մասին, գաղտնի որևէ գործընթաց չկա»,- ասել է նա՝ հավելելով,- «Պետությունն այս փուլում, երբ դադարեցրել ենք ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան, հաջորդ փուլը դա է՝ եռամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ դրույթի սեփականության օտարման գործընթաց սկսի և դրա շրջանակներում պետք է գին առաջարկի նախկին սեփականատերերին։ Եթե գան համաձայնության, շատ լավ, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան գումարը։ Իսկ եթե չի լինի համաձայնություն, իսկ այս պահին չենք կարող ասել, թե ինչպիսին կլինի ելքը, այո, դրանից հետո հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով, օրենքի այդ կետով կշարունակվի ՀԷՑ բաժնեմասերի ու գույքի օտարման իրավունքի փոխանցման հարցը»։