Ադրբեջանից Հայաստան՝ 23.7 մլն դոլարի ապրանք․ ի՞նչ ապրանքներ են ներմուծվել, ո՞վքեր են ներմուծողները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ համաձայն՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699 հազար 210 դոլարի ապրանք։

Առաջանում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները հանրության համար էական նշանակություն ունեն:

Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից Հայաստան, ո՞վքեր են այդ ապրանքների հայաստանյան ներմուծողները, ի՞նչ ընկերությունների միջոցով է իրականացվել առևտուրը, և ի՞նչ ճանապարհով են ապրանքները հասել Հայաստան։

Այդ տվյալները չկան ոչ ադրբեջանական, ոչ հայկական հրապարակային տվյալներում։

Հայաստանը և՞ս ապրանքներ է արտահանել Ադրբեջան, և եթե այո, ապա ինչ ծավալներով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment