«Թրամփի ուղին» (TRIPP) չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոսկվայի համար սկզբունքային նշանակություն ունի, որ նախագծի իրականացման ընթացքում հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը։ Հակառակ դեպքում տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման»,-նշել է նա՝ հայ-ամերիկյան նախաձեռնության մասին ընդգծելով.
«Դրա վերաբերյալ առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Դեռևս հրապարակված չեն նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պայմաններն ու ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքների օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները։։