Ռուս երկրպագուն տրիբունայում մահացել է «Բարսելոնայի» և «Սաբահի» խաղի ժամանակ

Ռուս երկրպագու Անտոն Պետրիշչևը մահացել է ադրբեջանական «Սաբահի» և Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» միջև Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման ժամանակ, հաղորդում է «ТАСС»-ը։

Բաքվի Օլիմպիական մարզադաշտում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսի ընթացքում 39-ամյա տղամարդը հանկարծակի վատ է զգացել։ Նա մահացել է տրիբունայում՝ մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանելը։

Ռուսաստանցու մարմինը տեղափոխվել է դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու համար։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Անտոն Պետրիշչևը Կրասնոդարի երկրամասից էր։ Նա երազում էր ներկա լինել «Բարսելոնայի» խաղին և դրա համար էր ժամանել Բաքու։ Կատալոնական ակումբը «Սաբահին» հաղթել է 4։1 հաշվով։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment