«Երբ ես ասել եմ, որ արտահերթ ընտրություններ լինեն, թե հերթական, ես չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, դա ենթադրում է Սահմանադրության հանրաքվեից հետոյին։ Այսինքն՝ եթե հիմա ընդդիմությունը չընդունի իմ առաջարկը, և մենք գնանք արտահերթ ընտրությունների, ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ ընդդիմադիր գործիչների այն հայտարարություններին, թե չեն վստահում Փաշինյանի խոսքին։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ասում են՝ չենք վստահում, որ հետո չեք առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Ասում եմ՝ շատ լավ, 2018 թվականի հեղափոխությունից հետո, եթե ես այդպիսի բան կանեմ, այսինքն՝ հեղափոխության առիթը հենց դա եղավ, որ Սերժ Սարգսյանն ասաց՝ չեմ առաջադրվի, բայց առաջադրվեց, եթե ես նույն կերպ կվարվեմ, նշանակում է՝ իմ ձեռքով ստեղծում եմ հեղափոխական իրավիճակ։ Եվ այդ դեպքում իշխանությունը սկուտեղով մատուցում եմ ընդդիմությանը։ Այս հնարավորությունից իրենք պետք է բռնվեն, սա նվեր է ընդդիմությանը»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: