Փաշինյան․ Առաջիկա տարիներին ՀՀ-ն ամբողջությամբ կստանձնի իր սահմանների վերահսկողությունը

ՀՀ իշխանությունը պետական բոլոր սահմանների ամբողջ վերահսկողությունն առաջիկա տարիներին պետք է վերցնի իր վրա, հայտարարել է ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

«ՌԴ սահմանապահներին մենք շնորհակալ ենք այս ընթացքում ՀՀ սահմաններին կանգնելու համար, սակայն կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք մեր սահմանի պատասխանատվությունն առաջիկա տարիներին ամբողջովին վերցնենք մեզ վրա»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Ներկայում ռուս սահմանապահնեը հսկում են հայ–թուրքական և հայ–իրանական սահմանները` բացառությամբ անցակետերի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։

Leave a comment