ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հաստատել է «TRIPP զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքվելիք բաժնետիրական համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքում։ Փաստաթղթով ամրագրվում են բաժնետերերի իրավունքներն ու լիազորությունները, մասնաբաժինների հարաբերակցությունը և կառավարման մարմինների կազմավորման կարգը։
Ինչու է դա կարևոր. Համաձայնագրի ստորագրմամբ ու ընկերության պետական գրանցմամբ գործնական փուլ է տեղափոխվում TRIPP նախագծի կորպորատիվ կառավարումը՝ միաժամանակ հստակեցնելով, որ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը Հայաստանն է։
Համաձայնագրի առանցքային մանրամասները.
-
Բաժնետոմսերի բաշխումը և տնօրենների խորհուրդը.
-
Ընկերությունում Հայաստանի մասնաբաժինը կկազմի 26%, իսկ ԱՄՆ-ինը՝ 74% (ամերիկյան բաժնեմասը կտնօրինի ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դուստր ընկերությունը)։
-
Տնօրենների խորհուրդը բաղկացած կլինի 5 անդամից՝ երեքին կնշանակի ԱՄՆ-ը, երկուսին՝ Հայաստանը։
-
-
Ստորագրման կարգն ու ժամկետը.
-
Փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքում։
-
ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը կստորագրի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
-
-
Կառավարման առանձնահատկություններն ու կոնցեսիոն իրավունքները.
-
Համաձայնագրով սահմանվում են բաժնետերերի իրավունքների իրականացման և բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրացման առանձնահատկությունները, լիազորություններն ու փոխհարաբերությունները։
-
Առանձնացվում է հարցերի 16 խումբ, որոնց վերաբերյալ որոշումներ ընդունելու համար երկու կողմերի համաձայնությունը պարտադիր չէ. դրանց թվում են քաղաքական նշանակության որոշումները, երրորդ կողմերի հնարավոր մասնակցությունը, ներդրողների ընտրությունը, կոնցեսիոն համաձայնագրերի պայմանների սահմանումը և այլ հարցեր։
-
Փաստաթղթում հստակ նշվում է, որ կոնցեսիոն իրավունքներ տրամադրող միակ կողմը Հայաստանն է։
-