Սևազգեստ մայրերը կառավարության դռներն են ծեծում՝ պահանջելով հանդիպել Փաշինյանին

Զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին


ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը հավաքվել են ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հավաքվածները փորձում են մուտք գործել կառավարության շենք՝ պահանջելով բացել դռները և հնարավորություն տալ հանդիպելու Փաշինյանին։

Նրանք դժգոհություն են հայտնել իշխանությունների գործողություններից՝ մեղադրելով Փաշինյանին և այլ պաշտոնյաներին իրենց խոստումները չկատարելու մեջ։

«Մենք դիմումներ ունենք գրած, բայց մեզ չի ընդունում վարչապետը։ Դիմել ենք դատախազին, երեք դիմում ունենք։ Ասում են՝ գնացեք զինվորական դատախազություն», – նշում են ակցիայի մասնակիցները։

Հավաքվածները պահանջում են ուշադրություն հրավիրել իրենց որդիների մահվան հանգամանքներով հարուցված գործերին։


 


Leave a comment