Կանխիկ փողն անսովորություն է առաջացնում, շուտով ՀԴՄ թուղթ չի լինելու. հունվարի 1-ից մեկ գործողություն է լինելու

Կանխիկ փողն անսովորություն է առաջացնում, շուտով ՀԴՄ թուղթ չի լինելու. հունվարի 1-ից մեկ գործողություն է լինելու

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք ասում ենք, որ Հայաստանում չպետք է լինի ՀԴՄ, որի վրա արտահայատված չի, թե մարդը, որ 1000 դրամ վճարել է, դրա դիմաց ինչ է ստացել»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ մինչև այս պահն անկանխիկ վճարումը դեռևս ինքնին չի նշանակում ՀԴՄ կտրոնի գեներացում. «Կարող է խանութն անկանխիկ վճարում ստանալ, բայց ՀԴՄ կտրոն չգեներացնել, այստեղ ռիսկն ավելի քիչ է, որովհետև բոլոր դեպքերում այդ բանկային փոխանցումը թափանցիկ է, բայց միևնույնն է տեսականորեն կա հնարավորություն, որ այդ բանկային փոխանցումը, որը կա թվային տիրությում՝ անջնջելի է, գոյություն ունի, միևնույնն է կարող է հարկային մարմնի տեսադաշտից դուրս մնալ: Հունվարի 1-ից մեկ գործողություն է լինելու, դրա մեջ ինչ ինֆորմացիա կա՝ ներառյալ ապրանքները, ՀԴՄ-ն, կանխիկ թե անկանխիկ, այդ մի թղթով ամբողջը գեներացվում է: Իսկ մենք քննարկո՞ւմ ենք, որ ՀԴՄ-ն թուղթ չունենա, թե դա կնշանակի էլի գնալ ստվեր»:

Վարչապետի հարցին արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Կարծում եմ՝ շուտով թուղթ չի ունենալու, որովհետև այսօր էլեկտրոնային առևտուրը միևնույնն է դոմինանտ է, մենք ոչ մի թուղթ չենք ստանում, բայց բոլոր ՀԴՄ-ները, բանկային փոխանցումը, ամեն ինչ տպվում է: Մեզ հիմա միակ թղթային ՀԴՄ ունենալու պատճառը կանխիկ առևտուրն է, հակառակ դեպքում մենք արդեն հրաժարվել էինք թղթային ՀԴՄ կտրոնից»: 

Փաշինյանն էլ նշեց. «Կանխիկի շրջանառությունն ինչ-որ մի պահից դուրս է գալու, հիմա կանխիկ փողն անսովորություն է առաջացնում: Լրիվ էլեկտրոնային դարձնելը հնարավորություն կտա, որ ամեն քաղաքացի ամսվա կամ տարվա վերջում ստանա տվյալ, թե իր կատարած գնումներից ինչքան հարկ է գեներացվել և վճարվել պետական բյուջե»:

Leave a comment