Որ դեպքում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին. Փաշինյանը պարզաբանում է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երբ ասել եմ, որ արտահերթ ընտրություններ լինեն, թե հերթական և ես չեմ հավակնի, դա վերաբերել է Սահմանադրության հանրաքվեից հետոյին, այսինքն՝ եթե հիմա ընդդիմությունը չընդունի մեր առաջարկը և գնանք արտահերթ ընտրությունների, ես չեմ ասել, որ Սահմանադրության հանրաքվեից առաջ արտահերթ ընտրությունների պարագայում չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, բնականաբար ես չեմ կարող այդ պրոցեսի առաջնորդությունն հենց այնպես թողնել»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց. «Եթե ընդդիմությունը չի ընդունում այդ առաջարկը, այդ խոսակցությունն այդ փաթեթով դուրս է գալիս, կխոսենք, թե ինչի շուրջ ենք պայմանավորվում արդեն հանրության հետ, դրանք երկու տարբեր իրավիճակներ են: Ինչ վերաբերում է նրանց չվստահելուն, մանավանդ 2018 թվականի հեղափոխությունից հետո, եթե ես այդպիսի մտադրություն ունեմ՝ հանրության առաջ այդ պարտավորությունը ստանձնել, հետո գնալ ու չիրագործել, դա նվեր է ընդդիմությանը: Ասում եմ՝ ես իմ քաղաքական վստահելիությունը դնում եմ այս հարցի մեջ, ընդդիմությունն ասում է՝ դուք չունեք քաղաքական վստահելիություն, չունեմ ուրեմն հանրաքվեում դա կարձանագրվի, ես հրաժարական կտամ, ինչու եք հրաժարվում, ասում են՝ չենք վստահում, որ հետո էլի չեք առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, ասում եմ՝ շատ լավ, 2018 թվականի հեղափոխությունից հետո, եթե ես այդպիսի բան կանեմ, նշանակում է, որ ես իմ ձեռքով ստեղծում եմ հեղափոխական իրավիճակ և սկուտեղով մատուցում եմ ընդդիմությանը: Երրորդ՝ իրենց տարբեր մակդիրները, ասում են՝ Ալիևի Սահմանադրություն, եթե այդպես է, ուրեմն կգնանք ընդդիմության փաստարկները ժողովուրդը կընդունի, և ես հրաժարական կտամ»:
Վարչապետի խոսքով՝ խոսքն իր մասին է, կուսակցության հետ կապված ժողովուրդն ընտրություններում որոշում կկայացնի: