Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանը պետք է ապահովի իր ազգային շահերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը պետք է համաձայնի էներգետիկ զինադադարի։
«Ռուսաստանը ոչինչ պարտավոր չունի։ Ռուսաստանը պետք է ապահովի իր ազգային շահերը», – ասել է Պեսկովը։
Ավելի վաղ, Եվրահանձնաժողովը կոչ էր արել Ռուսաստանին համաձայնել ձմռանը էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելուն և Սև ծովով սննդի անվտանգ արտահանումն ապահովելուն։ Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում։