«Մաքուր դասական քաղաքական հետապնդում է, ընդ որում՝ ՀՀ դատական պրակտիկայում նորարարությամբ․ առաջին անգամ է, որ ֆեյսբուքյան գրառման համար խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։ Եթե լավատես լինենք և հավատանք դատավորի ու դատարանի անաչառությանը և արդարադատություն իրականացնելու գործառույթին, ապա մեր ակնկալիքն այն է, որ նախ պետք է փոխվի խափանման միջոց կալանքը, այնուհետև գործը պետք է կարճվի՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվատ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի գործին։
Նրա խոսքով՝ մեղադրող կողմը պետք է ապացուցի, որ ֆեյսբուքյան գրառմամբ խախտվել է հասարակական կարգը, և որ դա հնարավոր է անել ֆեյսբուքյան գրառման միջոցով։ Բացի այդ, պետք է ապացուցի, որ արատավորվել է ԱԱԾ-ի բարի համբավը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: