Որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. Հայկ Սարգսյան

https://arm.sputniknews.ru/20261125/voreve-qreakan-gvortsvov-vorpes-meghadrjal-chem-ancnum-hajk-sargsjan-109755619.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/08/04/28544361_17:0:1377:1020_1920x0_80_0_0_a465dea093a7db5c070db43ef362773f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայկ սարգսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

հայաստան, հայկ սարգսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

Բաժանորդագրվել

Հայկ Սարգսյանի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի `սեպտեմբերի 11–ին կայացած ճեպազրույցից հետո իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Միանգամից ասեմ` որևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում, կան մի շարք քրեական գործեր, որոնցով ես տուժող եմ, և կա քրեական գործ, որտեղ ես որպես վկայի կարգավիճակ ունեմ»,–ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերի 11–ին կայացած ճեպազրույցից հետո իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության։

«Իմ կարգավիճակը վկայից չի փոխվել մեղադրյալի, համենայնդեպս ես նման տեղեկություն չունեմ»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը, որը 2018 թվականի փողոցային պայքարի ակտիվ մասնակիցներից էր և հետագայում դարձավ ԱԺ պատգամավոր, «Tete a tete»–ին տված հարցազրույցում պատմել էր, որ կուսակցության վարչության անդամ եղած ժամանակ ինքնաքննադատական ելույթ է ունեցել՝ բարձրացնելով նաև Տավուշում ապօրինի ծառահատումների խնդիրը։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո կուսակիցների հետ հարաբերությունները լարվել են։ Նա նաև եզրակացրել էր, որ ՔՊ-ում պատրաստ չեն ներսից հնչող քննադատություն լսել։

Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարգսյանի հայտարարություններն անվանել էր քաղաքականության մեջ իր տեսած «ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։
Վարչապետը նշել էր, որ Սարգսյանը ապօրինի պետհամարանիշներով, որպես արտոնյալ, Հայաստանի Հանրապետությունում շրջելը կամ իր օգնականի՝ վարորդական իրավունք չունենալով շրջելը կապել էր իր անվան հետ, երբ իրավապահները մի քանի անգամ կանգնեցրել էին, բայց խախտումը չէին արձանագրել։ Այդ փաստերը չարձանագրելու հետ կապված քրեական գործ է հարուցվել։ Մեղադրյալներ կան, ոստիկանությունում եղել են պաշտոնանկություններ։ Օրերս հայտնի դարձավ, որ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի պետհամարանիշով երթևեկելու համար։
Դա սակայն չի խանգարել, որ Սևանի ափին Հայկ Սարգսյանը ՔՊ անդամների հետ ջերմ երեկո անցկացնի։

«Խաղամոլության դեմ պայքարի» օրենքի քննարկումների ընթացքում էլ դեռ 2020թ–ից լարվել են Հայկ Սարգսյանի հարաբերությունները Ալեն Սիմոնյանի հետ։

Leave a comment