Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել բարձրացնել զգոնությունը՝ կապված Սաուդյան Արաբիայի դեմ Իրանի աջակցությունը վայելող եմենյան հուսիների հարձակումների հաճախացման, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան պաշտոնյաների և օբյեկտների ուղղությամբ Թեհրանի հարվածների փորձերի հետ։
ԱՄՆ դեսպանատան՝ Էր Ռիադում սոցիալական ցանցերում հրապարակած նախազգուշացման մեջ ընդգծվում է, որ տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների պատճառով ամերիկացի քաղաքացիները պետք է պահպանեն անվտանգության լրացուցիչ միջոցներ։
ԱՄՆ դեսպանատունը նաև ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում հակամարտությունների արագ սրման վտանգի վրա՝ կոչ անելով քաղաքացիներին ուշադիր հետևել անվտանգության իրավիճակի զարգացումներին։