Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ին կնվազի մինչև 10 աստիճանով. սպասվում է ձյուն և քամու ուժգնացում

ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է նոյեմբերի վերջին օրերի եղանակի կանխատեսումը


ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։


ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթոիրնգի կենտրոնի տեղեկացմամբ, նոյեմբերի 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 26-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։


Երևանում նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 


Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև։


Leave a comment