Եվրոպան կմիանա Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլին․ այս մասին Եվրոպական խորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Պաշտոնյան նշել է, որ Եվրոպան Մոսկվայից ակնկալում է, ի թիվս այլ քայլերի, ձմռան ընթացքում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների հրթիռակոծումների դադարեցում, նաև զինադադար՝ Սև ծովով պարենամթերքի անվտանգ փոխադրումն ապահովելու համար։