Ռուսաստանը Էստոնիային ռազմական գործողությունների մասին է զգուշացրել
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Էստոնիայի գործողությունները կարող են հանգեցնել իրավիճակի սրման՝ ընդհուպ երկու երկրների միջև բաց ռազմական հակամարտություն։
Մոսկվայի բողոքի պատճառը Տալլինի որոշումն է՝ դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանին գործող բոլոր հինգ ավտոմոբիլային անցակետերը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև մեղադրել է Էստոնիային ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին աջակցելու, Բալթիկ ծովում ռուսական նավագնացությանը խոչընդոտելու և ռուսալեզու բնակչության վրա ճնշում գործադրելու մեջ։
Մոսկվան Տալլինի գործողություններն անվանել է սադրիչ և վտանգավոր։