Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու նոր սահմանադրության նախագծի տեքստին։
Դատական նիստի ընդմիջմանը լրագրողները հարցրեցին՝ արդյո՞ք ծանոթացել է նոր սահմանադրության նախագծին, Ռ.Քոչարյանն ասաց. «Սահմանադրության նախագիծն ինձ ուղարկել են, բայց քրեակատարողական հիմնարկն ինձ չի տվել, ասել են՝ չի կարելի, արգելված է»։