Երևանի քաղաքապետարանում քննարկել են տրանսպորտի հսկողության աշխատանքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 24-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության խորհրդակցությունը անցկացվել է հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Ավետիք Բաբայանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Խորհրդակցությանը մասնակցում էին ծառայության պետի տեղակալները, ծառայության բաժնի պետերը, ինչպես նաև ներհամայնքային տրանսպորտում հսկողություն իրականացնող ծառայության աշխատակիցները։

Ծառայության աշխատակիցներին բացատրվել է ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքների ընթացքում բարեվարքության կանոնների պարտադիր լինելու հանգամանքը, մասնավորապես՝ համակեցության կանոնների պահպանումը քաղաքացիների հետ շփման ընթացքում, ինչպես նաև վերջիններիս բացատրվել են իրենց իրավունքները և պարտականությունները և դրանից դուրս որևէ գործողության իրականացման բացառելը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment