Քաղաքականություն
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտադիր է պարզել Հունաստանի անձնագրի ձևակերպման հանգամանքները, որում որպես քաղաքացու ծննդավայր նշված է Արցախի Ստեփանակերտ քաղաքը։ Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է ադրբեջանական Trend գործակալությանը։
Բաքվի դժգոհությունն է հարուցել այն, որ նշված չէ Խանքենդի (Ադրբեջանն այդպես է կոչում Արցախի մայրաքաղաքը)։
Ուսումնասիրության առիթ է դարձել սոցցանցերում տարածված հայկական ծագմամբ Հունաստանի քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, որում համապատասխան դաշտում նշված է Ստեփանակերտ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի