Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի

Հունվարի 1-ից գարեջրի և մի շարք դեղերի մատակարարման հաշվարկային փաստաթղթերում նոր պահանջ կգործի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1486-Ն որոշմամբ լրացումներ են կատարվել այն ապրանքների ցանկում, որոնց մատակարարման գործարքների համար դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր է արտացոլել հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տվյալները։

Նոր կարգավորումների համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից նշված պահանջը կտարածվի նաև նույնականացման միջոցներով դրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ 2203 00 ծածկագրին դասվող գարեջրի, ինչպես նաև 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0 և 3006 60 000 ծածկագրերին դասվող վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների մատակարարման վրա։

Պահանջի կատարումն ապահովելու նպատակով ՊԵԿ-ի «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում ներդրվել է հաշվարկային փաստաթղթին նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունն առանձին ֆայլով կցելու գործիքակազմ։

Միաժամանակ անհրաժեշտ տեղեկատվությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու հնարավորություն է ընձեռվում նաև դրոշմավորման ազգային օպերատորի e-Mark invoice բջջային հավելվածի միջոցով։

Leave a comment